Ermenihaber. Օգոստոսի 9-ին Վրաստանում ներկայացվել է արտգործնախարարության գործողությունների 10-ամյա պլանը։
Բացման ելույթում Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իրենց կառավարության հիմնական ուղղություններից մեկը հարևանների հետ տարվող հաջող քաղաքականությունն է։
Նա նշել է, որ Վրաստանը յուրօրինակ հարաբերություններ ունի իր երեք հարևանների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։
«Վերջին շրջանի մեր հաջող քաղաքականության արդյունքն այն է, որ մեր միջնորդությամբ համաձայնության եկանք մեր եղբայրների՝ ադրբեջանցիների և հայերի հետ, որն էլ հնարավոր դարձրեց հայ զինծառայողների ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանի համար կարևոր փաստաթղթերի՝ քարտեզների տրամադրում, որոնք կապված էին ականապատ տարածքների հետ։ Սա հաջողված նախադեպ է, որը մենք բոլորս միասին՝ 3 հարևան երկիր, իրականացրինք։ Հենց սա պիտի լինի մեր գլխավոր ուղղություններից մեկը, որ Վրաստանն իսկապես դառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության նախաձեռնողներից մեկը։ Այս հարթակը, որը մենք կարող ենք առաջարկել մեր հարևան և բարեկամ պետություններին, անպայման պետք է զարգացվի, և մենք պետք է ակտիվ լինենք այդ ուղղությամբ,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Կարդացեք նաև
Այնուհետև անդրադառնալով Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության և ռազմավարական փոխգործակցության թեմային՝ ասել է. «Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերություն ունենք և բնականաբար մեծ կարևորություն ենք տալիս բարեկամությանն ու համագործակցությանը»:
Ղարբաշվիլին, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հունիսի հանդիպումը, նշել է, որ վերջինիս հետ հաջողված հանդիպում է ունեցել:
Նա նաև հայտնել է, որ այս տարեվերջին կկայանա Թուրքիա-Վրաստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: