ԱԺ լիագումար նիստում «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին այսօր ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն ասաց, որ Հակոբյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին վարչական ղեկավար լինելով, մինչեւ հիմա ազդեցություն է ապահովում իր նախկին աշխատակիցների միջոցով Կապանում եւ Քաջարանում, ինչն էլ դրսեւորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։
«Ոչինչ չեմ հորինում, փաստեր կան։ Կոմբինատի շատ աշխատողներ գալիս էին՝ ինձ ասում, որ իրենց դրդում են մասնակցել քաղաքական գործընթացին։ Զանգել են իրենց եւ խոսել, որ եթե կոմբինատում ես աշխատում, ապա ինչո՞ւ չես գալիս «Հայաստան» դաշինքի շտաբ․․․պարոն Հակոբյան, եթե այդպես չէ, արժանապատվորեն հերքեք»,-ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ահազանգող քաղաքացիներից մեկն ասել է՝ 400 հազար դրամը վաստակում է քրտինքով եւ չարչարանքով, չորս երեխա ունի․ «Իրեն ասել են՝ ինչի՞ չես գալիս, շտաբ, չես երեւում, ոնց որ ուզում ես աշխատանքդ կորցնես»։
Դանիելյանը Վահե Հակոբյանին նաեւ ասաց․ «Ձեր մարզպետ եղած ժամանակ, երբ իմ հայրենի Կապանի կենտրոնում ընդդիմադիր երիտասարդները հավաք էին անում, իմ տեղեկություններով՝ դուք անձամբ ապտակել եք 24-25 տարեկան երիտասարդին, եւ ձեր անվտանգության աշխատողներից մեկը։ Ասեք այս ամբիոնից՝ դուք դա արե՞լ եք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ