Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկելու կարիք չի լինի. Արմեն Գեւորգյանը կներկայանա դատարան

Օգոստոս 10,2021 16:59

Այսօր դատարանը որոշել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով նիստերի շարունակականությունն ապահովելու համար հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գեւորգյանին, քանի որ արդեն երկրորդ անգամ վերջինս նիստերին չի մասնակցում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Արմեն Գեւորգյանն ասաց, որ կարծում է`իր պաշտպանը դատարանին պատշաճ իրազեկել է իր բացակայության մասին: Անցած շաբաթ բացակայությունը համարվել է հարգելի, սակայն այս շաբաթ այլ որոշում է կայացվել։

«8-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստն է ընթանում, որոշվում է հանձնաժողովների ղեկավարների հարցը, սակայն դատարանն այդ նիստին ներկա գտնվելու պատճառով դատական նիստին չներկայանալը համարում է ոչ հարգելի»,- տարակուսանք հայտնեց նա`հավելելով, որ իրեն բերման ենթարկելու կարիք չի լինի, եթե դատարանի համար կարեւոր է մասնակցությունը, ապա ինքը կմասնակցի հաջորդ նիստին։

Ամեն Գեւորգյանը դատարանի որոշումը չմեկնաբանեց, ասաց, որ չի ուզում ենթատեքստ փնտրել դրա տակ։

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031