Վերջին երկու օրերի իրադարձությունների քրոնիկոնը՝
🔹ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանեց Հայաստան։
🔹Կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը:
🔹ՀՀ ՊՆ-ն հայտարարում է Արշակ Կարապետյանի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ օգոստոսի 10-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին։
Կարդացեք նաև
🔹 Ադրբեջանցիները ամիսներ անց առաջին անգամ Արցախում գնդակոծում են հայկական դիրքերը՝ խոշոր տրամաչափի զենքերի և ՀՀԱ-ների կիրառմամբ։
🔹Համացանցում կեղծ օգտահաշվի միջոցով արագորեն տարածվում է փոխհրաձգության մասին տեղեկությունը՝ բացահայտ ապատեղեկատվությամբ խաղաղապահ ուժերի գործողությունների վերաբերյալ։
🔹 Գեներալ Մուրադովը շտապ մեկնում է Մոսկվա։
Շատ հավանական է, որ հենց այսօր Մոսկվայում կարող են չափազանց լուրջ որոշումներ կայացվել։ Այս բոլոր իրադարձությունները միանգամայն պատահականություն չեն։
Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ
«Ազատագրում» շարժման առաջնորդ