«Հայտարարագրել եք Հովհաննես Այվազովսկուց եւ Սարյանից մեկական նկար։ Ողջունելի է գեղարվեստի նկատմամբ ձեր սերը։ Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերվում, ո՞նց եք ձեռք բերել։ Կանխե՞լ եք արտահանումը, թե ներկրել եք, որ պահպանվի»,-«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին այսօր ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հակոբյանը պատասխանեց․ «Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա, բայց ինչ-որ տեղ պետք է․․․լավ, անցանք․․․դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, մեծ չի։ Գտնվում է ՀՀ-ում, Սարյանի կտավը նույնպես։ Ժառանգություն են՝ օժիտ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից