Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետին
Աշխարհում ամենամեծ տարածում ունեցող Google (Google Maps) առցանց որոնողական համակարգ հարթակում ՀՀ Տավուշի մարզի միջպետական նշանակության ճանապարհի Իջևան քաղաքից դեպի Նոյեմբերյան տանող հատված և հարակից բնակավայրեր ուղևորվելու համար չի նշվում որպես առաջարկվող ճանապարհ: Օրինակ, Երևանից դեպի Նոյեմբերյան ճանապարհի որոնման դեպքում նշյալ հատվածի էլեկտրոնային քարտեզն առաջարկում է միայն շրջանցիկ՝ Վանաձորով անցնող ճանապարհը:
Վերոնշյալը խնդիրներ է առաջացնում ինչպես զբոսաշրջային կազմակերպությունների գործունեության այնպես էլ բեռնափոխադրումներ իրականացնող միջազգային կազմակերպությունների համար, քանի որ երթուղին ընտրելիս հիմնականում առաջնորդվում են Google Maps ծրագրային հավելվածով:
Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ որոնողական այդ համակարգից ՀՀ տարածքով անցնող միջպետական ճանապարհի՝ որպես առաջարկվող ուղղություն փաստացի բացակայությունը էականորեն նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը, հետևաբար նաև դերն ու նշանակությունը:
Կարդացեք նաև
Ելնելով վերոգրյալից Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը խնդրել է տրամադրել տեղեկատվություն նշյալ հարցի առնչությամբ: Միևնույն ժամանակ պարզաբանել՝ ինչով է պայմանավորված նշյալ փոփոխությունը և արդյոք միջոցառումներ իրականացվում են հարցի կարգավորման ուղղությամբ:
«Ժողովրդավարական համախմբում»
կուսակցության խորհուրդ