Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Դանիբեկյանը որոշեց ԱԺ նիստերին մասնակցող Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան

Օգոստոս 10,2021 14:20

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստին։

Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Ներկայումս ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։

Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։ «Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», – ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԸՀԸ քաղաքացի says:

    լավել սիրունացել ա ։Ճ անճոռնի բադիկը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031