Երեւանի ավագանու այսօր ընդունած որոշման համաձայն՝ Էրեբունի վարչական շրջանում կկառուցվի նոր դպրոց։
Դպրոցը կառուցվելու է Էրեբունու փողոցի 8 հասցեում, որի հողի նշանակությունն այս որոշմամբ փոխվեց բնակավայերերի կատերգորայի։ Հողամասը 2000 քմ է, որի սեփականության իրավունքը Հայաստանի հանրապետությանն է։
Այդ տարածքում ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսված կառուցվելիք հիմնական դպրոցը 430 աշակերտի համար է, դպրոցը կունենա վերգետնյա մինչեւ 3 հարկ, նաեւ՝ նկուղային կամ կիսանկուղային հարկեր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ