25 ԱՄՆ կոնգրեսականներ միացել են կոնգրեսականներ Դեյվիդ Սիսիլինի և Գաս Բիլիրիակիսի երկկուսակցական կոչին։
Նրանք կոչ են անում Պետդեպարտամենտին դադարեցնել Թուրքիային ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման արտոնագրերի տրամադրումը՝ մինչև պաշտոնական հետաքննության ավարտը՝ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում Թուրքիայի ԱԹՍ ծրագրերի ապակայունացնող դերի վերաբերյալ։
Թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները, որոնք 2020 թվականին Ադրբեջանի կողմից օգտագործվել էին Արցախի դեմ, պարզվում է, որ պարունակում են առնվազն 10 մաս, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ում դուստր ձեռնարկություններ ունեցող ընկերությունների կողմից։
Անցած շաբաթ Էնթոնի Բլինքենին հասցեագրված նամակում 27 կոնգրեսականները խնդրել են նրան զեկույց ներկայացնել Թուրքիայի ԱԹՍ-ների արդյունաբերության հետևանքների վերաբերյալ, և հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե արդյոք նրանք ամերիկյան տեխնոլոգիաներ են պարունակում, որոնք խախտում են ԱՄՆ պատժամիջոցները։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ