«Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանից այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ 2018թ․-ին դուք դուրս եք եկել ՀՀԿ-ից, ինչո՞ւ․ «Դա այն ժամանակահատվածն էր, երբ շատերն էին լքում ՀՀԿ-ն, ՀՀԿ-ականները կփաստեն, որովհետեւ այն կորցրել էր իշխանությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված ձեր որոշումը՝ ՀՀԿ-ի իշխանությունը կորցնելո՞վ»։
Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Բացարձակ։ Պայմանավորված էր նրանով, որ այդ պահին այլեւս չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Ու հետո դուք ստիպեցիք, որ ես վերադառնամ քաղաքականություն, հարգելի գործընկերներ»։
Ռուբինյանը շարունակեց․ «Եթե ստիպեցինք, ու վերադարձաք, ապա ինչո՞ւ չվերադարձաք ձեր հարազատ ՀՀԿ, իմաստը ո՞րն էր նոր կուսակցություն բացելու։ Բացի այդ, կա՞ հավանականություն, որ մի օր, երբ «Հայաստան» դաշինքը դժվարություններ կունենա, դուք էլի չեք ուզի զբաղվել քաղաքականությամբ»։
Վահե Հակոբյանը պատասխանեց․ «Պարոն Ռուբինյան, փաստում եմ, որ դուք մանիպուլյացիայի մեծ վարպետ եք, բայց նորից ասեմ՝ այն ժամանակ չէի ուզում, այդ ժամանակ լքեցի ՀՀԿ-ն։ Հպարտ եմ, որ եղել եմ ՀՀԿ անդամ։ Իսկ երբ որոշեցի վերադառնալ քաղաքականություն, հստակ մոտեցում ունեի, որ պետք է իմ կուսակցությունը ստեղծեմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ