Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վահե Հակոբյանը պե՞տք է մասնակցի մի քննարկման, որը կարող է առնչվել ԶՊՄԿ-ին»․ Ռուբինյան

Օգոստոս 10,2021 13:10

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց իրենց խմբակցության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։

Դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի կողմից նրա կենսագրության ներկայացումից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց․ «Հաշվի առնելով պարոն Հակոբյանի կապը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ չեք կարծո՞ւմ, որ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ լինելու դեպքում շահերի բախման որոշակի ռիսկ կառաջանա»։

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը վերջերս դադարել է հանդիսանալ կոմբինատի խորհրդի անդամ։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ կարգավորումներ է նախատեսում՝ շահերի բախման դեպքում․ «Եթե որեւէ կերպ նման ռիսկեր առաջանան, կանոնակարգումը կա»։

Ռուբինյանը նաեւ հարցրեց՝ ըստ ձեզ, Վահե Հակոբյանը պե՞տք է մասնակցի մի քննարկման, որը կարող է առնչվել ԶՊՄԿ-ին։ Մինասյանը պատասխանեց․ «Եթե օրենսդրական նախագիծը վերաբերի մեկ կառույցի գործունեության, ըստ կանոնակարգի՝ անձն իրավունք չունի մասնակցել քվեարկությանը եւ պարտավոր է հայտարարել շահերի բախման մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031