«Խոսում եք Արցախի վտանգված լինելուց, Արցախի կորստից․․․ընկերներ, Արցախը գիտե՞ք երբ կորցրիք՝ 92թ․-ի ապրիլի 14-ին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նա շարունակեց․ «Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժի գլխիկոր լինեք։ Չնայած, ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում։ Ուրացաք Արթուր Մկրտչյանին, ուրացաք Արցախը։ Չխոսեք այլեւս այս մասին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ