«Մի շաբաթ է՝ պարզ հարց ենք տալիս՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ, ինչի՞ մասին․․․Ասում եք, թե հանգիստ լինենք, թե դուք ժողովրդի թիկունքում բան չեք ստորագրի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով իշխանությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց․ «Չեմ հավատում։ Դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ստորագրել եք ողբերգական փաստաթուղթ։ Կամ ասում եք, թե նոյեմբերի իննի փաստաթուղթը մի անվանեք կապիտուլյացիոն։ Բա ի՞նչ անվանենք։ Նոյեմբերի 9-ն Արարատ Միրզոյանի վրա հարձակման ամսաթիվը չի, այլ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկը»։
Սաղաթելյանը իշխանությանը հորդորեց եւս մեկ անգամ չսխալվել եւ չստորագրել մի բան, որի դեպքում արդեն կտեսնեն ժողովրդի ցասումը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ