«Իմ քայլը» խմբակցության Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը (լուսանկարում) լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշեց, որ Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին, որը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նշենք, որ Հռիփսիմե Հունանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ