«Մի առաջարկ ունեմ, եթե կլսեք: Եկեք դադարեցնենք բանակին ուղղված բոլոր մեղադրանքները։ Բանակը իդեալական չի եղել երբեք, բայց բանակը մեր բանակն է»,-ԱԺ լիագումար նիստում դիմելով պատգամավորներին՝ այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց․ «Բանակը հաղթել է արցախյան առաջին պատերազմը, մինչեւ 2016թ․ այնպես է արել, որ թշնամին հարձակման մասին անգամ չմտածի, իսկ 2016թ․-ին այնպիսի հակահարված է տվել, որ մեզանից հրադադար են աղերսել։ Մեր տղերքն իրենց հրամանատարների հետ 44 օր պատերազմել են աշխարհի հզորագույն երկրների բանակների եւ զինված ուժերի դեմ։ Աշխարհի ամենալուրջ հետախուզական ծառայությունների հավաքական թվերով՝ մեր տղերքը թշնամուն 18-20 000 զոհ են պատճառել։ Այ ա՜յդ բանակն է, որին պետք է հարգանքով վերաբերվել։ Եվ հետո, ամոթ է, մի ասեք այդ մասին, զինվորը երբեք սոված չի եղել։ Դասեր մի տվեք․ դուք դպրոցական երեխա էիք, իսկ հիմա գալիս եք եւ այսպես խիստ հայացքով Սեյրան Օհանյանին ասում այ-այ-ա՜յ… չի կարելի, դուք պետք է մի ճանապարհ անցնեք, հասկանաք՝ ի՞նչ են արել նախկինում բանակը կերտելուց»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ամոթը զինվորի հացն ու սալյարկան գողանալն է, ոչ թե դրա մասին ասելը։ Ամոթ է չասելը»։ Նազարյանը պնդեց․ «Ամոթ է նաեւ անընդհատ այդ մասին բարձրաձայնելը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ