Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ վարչական դատարանն անփոփոխ է թողել «Լիդիան Արմենիայի» օգտին նախկինում կայացված վճիռը

Օգոստոս 10,2021 12:36

«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը 26.02.2020թ. անվավեր էր ճանաչել Ամուլսարում ստուգումների արդյունքում 2018թ. օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված թիվ 30 ակտը` դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի, այդ թվում նաև Ամուլսարի տարածքում ապօրինի հանքարդյունահանման վերաբերյալ կետի մասով: Դատարանը նաև անվավեր էր ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Վարչական դատարանը գտել էր, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված էր եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ էր առաջացնում «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու պահին նրա` որպես համապատասխան իրավասու մարմնի պաշտոնատար անձի անաչառության վերաբերյալ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի այս որոշումը «Լիդիան Արմենիայի» համար հերթական բարենպաստ դատական ակտն է, որով արձանագրվել է ընկերության իրավունքների ոտնահարումը պետական մարմնի կողմից, ինչպես նաև նրա նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի դրսևորած կողմնակալ վարքագիծը ընկերության նկատմամբ:

Այսպիսով, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ՀՀ վարչական դատարանի նախկինում կայացրած վճիռը թողել է անփոփոխ:

Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան:

«Լիդիան Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031