«Պարոն Օհանյան, կուզեի ձեր ասած սանդղակով գնահատական տայիք պատերազմի մասնակիցներին, օրինակ՝ առաջնագծում պատերազմի ժամանակ ծառայած եւ մարտական գործողությունների մասնակցած ձեր որդուն»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանին, որն ավելի վաղ ասել էր, թե գործող կառավարության աշխատանքը հնարավոր չէ փայլուն գնահատել՝ ասաց «Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Արփի Դավոյանը։
«Ձեր սանդղակով այս ամբիոնից գնահատեիք, տեսնեինք․․․կամ, ասում եք, որ մենք երիտասարդացրել ենք ԶՈՒ-ի ղեկավարությունը։ Վիգեն Սարգսյանին մենք չէինք նշանակել, այլ դուք։ Նա ամենաերիտասարդ ՊՆ-ն էր։ Ուտելիքների մասին եք խոսում, բայց մեր գործընկերները փաստել են, թե բանակում ինչպիսի սնունդ է եղել։ Կամ, ձեզանից մեկն ասաց՝ գոհ եղեք, որ ԳՇ-ն հայտարարությամբ է սահմանափակվել․․․ի՞նչ նկատի ունեք։ Որ ավտոմատներով ու տանկերով գայի՞ն»,-հարցադրումներ արեց Արփի Դավոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ