Նպատակասլաց, նախաձեռնող, քաջասիրտ ու հայրենասեր՝ Կոլյա Գևորգի Մկրտչյանը օգոստոսի 8-ին կդառնար 20 տարեկան, բայց ընտրեց մահ իմացեալ և հանուն հայրենիքի զոհեց կյանքը՝ միանալով այն բոլոր հերոսներին, որոնց արյան գնով է երկիրը պաշտպանվում։
19 տարի ապրած երիտասարդն իրականում այնքան լեցուն ու բովանդակալից կյանք է հասցրել ապրել, որ նրան իմացողների հուշերում՝ ամենասիրելին ու արժանավորը դառնալ։
44-օրյա պատերազմում Կոլյան պայքարել է անձնվիրաբար, խոցել 3 տանկ, փրկել վիրավոր ծառայակցին ու չի ընկրկել ոչ մի բանից։ Ոսոխի դեմ կռվելով քաջաբար ընկել է Իշխանաձորի մատույցներում։
Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Կոլյա Մկրտչյանի 20-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը։
Կարդացեք նաև
Շիրակի մարզպետարան