«Հետք». «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Ավետիք Ավետիսյանը՝ երեք օր է՝ հացադուլ է հայտարարել, ասում է՝ իրավապահ մարմիններն իր նկատմամբ անարդար ու խտրական վերաբերմունք են ցուցաբերում։
Ավետիսյանը մեղադրվում է Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող, լրագրողի բրոնզաձույլ արձանը գողանալու մեջ։
Մեզ հետ զրույցում Ավետիսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանն ասաց, որ գողություն կատարելու հանգամանքը Ավետիսյանն ընդունում է, խոստովանական ցուցմունք է տվել, հայտնել նաև գողոնի գտնվելու վայրը, որից հետո իրավապահներն այն առգրավել են։ Այսինքն՝ Ավետիսյանը պնդում է, որ ինքն օժանդակել է հանցագործության բացահայտմանը, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել և իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Պաշտպանի խոսքով՝ անձն, որի հետ, ըստ մեղադրանքի, Ավետիսյանը կատարել է արարքը, ազատության մեջ է, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Թամարա Բաղդասարյանը նաև բարձրաձայնում է այն մասին, որ իր պաշտպանյալին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան նա կատարել է։
«Իրենք ոտքերն են գողացել, բայց մեղադրվում են ամբողջական արձանը գողանալու մեջ»,- ասում է Թամարա Բաղդասարյանը։
Նշենք, որ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ բացի այս գործերից՝ Ավետիսյանը տարիներ առաջ մեղադրվել է նաև շորթում կատարելու մեջ, սակայն արդարացվել է։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: