Օգոստոսի 9-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։
Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։
Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» և «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն