Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է համեմատել»

Օգոստոս 10,2021 10:00

Վերջերս զրուցում էի մի քաղաքագետի հետ, որն, իմ կարծիքով, միջազգային խնդիրների հետաքրքիր եւ գրագետ վերլուծություններ է անում: Հարցրեցի՝ իսկ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին դուք անդրադառնո՞ւմ եք: Ասում է՝ չէ, ներքին կյանքն աշխատում եմ չվերլուծել, «շառոտ թեմա է», եթե անգամ անմեղ եւ ակնհայտ, սովորական բան ես ասում, միեւնույն է՝ որեւէ կողմ դրանից դժգոհ է մնում, տեքստից վերցնում է ինչ-որ կես նախադասություն ու սկսում է քեզ վերագրել մտքեր, որոնք դու չես հայտնել՝ քեզ ինչ-որ մի ճամբարի մեջ տեսնելու անդիմադրելի ձգտումով:

Դա զանգվածի եւ, մասնավորապես, սոցիալական ցանցերի օգտատերերի սովորական արձագանքն է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ազատ ու «կիսաազատ» աշխարհում: Կարծիքների բեւեռացում, «արմատականացում» տեղի է ունենում ամենուր, եւ նրանք, ովքեր ազդում են կամ փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, ամեն ինչ անում են, որ չհայտնվի որեւէ մեկը, որը հանգիստ, առանց նախապաշարումների, առանց որակումների (պիտակների) փորձի հասկանալ, քննարկել, վերլուծել իրավիճակը: Տարբեր «խրամատների» ներկայացուցիչները խիստ վրդովվում են նման չափավոր դիրքորոշումից եւ սովորաբար, հույզերի մեջ ընկնելով, բացականչում են՝ «Ինչպե՞ս կարելի է համեմատել»:

Օրինակ, ամերիկյան պաշտոնական շրջանակները, կիսապաշտոնական հիմնադրամները եւ աշխարհով մեկ նրանց «հ/կ-ական» շահառուները վստահ են, որ ընտրություններից հետո խորհրդարանի վրա հարձակումը որեւէ հետխորհրդային կամ, ասենք, աֆրիկյան երկրում արդարացի ժողովրդական ընդվզում է, որն ուղղված է ժողովրդավարության հաստատմանը: Բայց այս տարվա սկզբին Թրամփի կողմնակիցների հարձակումը ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա նույն շրջանակները որակում են որպես ոտնձգություն ժողովրդավարության հանդեպ եւ խստորեն դատապարտում են: Նույն իրադարձությունները ռուսական դաշնային ալիքների «թոք-շոուների» կոնտինգենտը գնահատում է ճիշտ հակառակ դիրքերից: Եվ երկու բեւեռների ներկայացուցիչները, եթե դուք փորձեք ավելի խորը վերլուծել նշված դեպքերը՝ որեւէ տեղ չտեսնելով հրեշտակների եւ հրեշների, խիստ կվրդովվեն ու կպահանջեն՝ «չհամարձակվե՛ս համեմատել բարձր իդեալների համար մարտնչող ազնիվ քաղաքացիներին այս թափթփուկների հետ»:

Ահա թե ինչու բազմաթիվ խելացի մարդիկ հրաժարվում են վերլուծել ներքին կյանքը: Ցանկացած բարեխիղճ վերլուծություն, մտածելու ցանկացած փորձ հառնում է երկու տեսակի վրդովմունքի.  ա/ «Ինչպե՞ս ես դու համեմատում իր գերազանցություն, վսեմաշուք վարչապետին, որի անունը իսկի չի կարելի տալ, այս թալանչիների եւ կեղեքիչների հետ» կամ բ/ «Ինչպե՞ս ես դու համեմատում դավաճանին եւ կապիտուլյանտին՝ Արցախն ազատագրողների եւ պատերազմի հերոսների հետ»: Բայց անձամբ ես, ի տարբերություն հոդվածի սկզբում վկայակոչած քաղաքագետի, կշարունակեմ իմ փորձերը իրականությունը հասկանալու եւ ձեզ, սիրելի ընթերցողներ, ներկայացնելու: Իսկ հասկանալու համար պետք է տեսնել գործընթացներն իրենց համադրության մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մարդասիրություն լավ բառ կա, բայց ժողովրդասիրություն բառ լսած չկամ, ինքնասիրությունը լավ բան է, իսկ եսասիրությունը վատ բան է, մարդ չի կարող ինքնասիրություն ունենա, բայց ոտնահարի դիմացինի ինքնասիրությունը, հակառակը, ինքնասեր մարդը նույնիսկ իր թշնամու մեջ հարգում է ինքնասիրությունը եւ մնացյալ լավ հատկանիշները, որոնք ինքն ունի եւ լավն է համարում: Մենք հայերով ժողովրդասեր ենք, բայց մենք եսասեր չենք, մենք ինչպես եւ շատուշատ քաղաքակիրթ ազգեր սիրում ենք եւ մեր ժողովրդին եւ բոլոր մնացած ժողովուրդներին, որոնք մեզ դեմ չեն: Պետք է տարբերել ժողովուրդ եւ պետություն հասկացությունները, աշխարհի ժողովուրդների գերակշիռ մասը միեւնույն բանն են ցանկանում՝ անվտանգ ապրել, աշխատել, ընտանիք պահել, առողջ լինել, հարեւանություն ու բարեկամություն անել, հազիվ թե գտնվի մի ժողովուրդ, որը որեւէ այլ ժողովրդի վատը ցանկանա, բա ինչպե՞ս են ստացվում պատերազմներն ու սանկցիաները: Շատ պարզ՝ այդ ժողովուրդների կառավարությունները կազմված են մարդկանցից, որոնք ժողովրդասեր չեն եւ սա միայն հետամնաց երկրներին չի որ վերաբերում է, շատ ժողովրդավարական երկրների կառավարությունները չեն սիրում իրենց ժողովրդին, էլ ինչպես սիրեն մյուս ժողովուրդներին: Ես դեմ եմ ժողովրդավարությանը, նմանապես դեմ եմ երեխայավարությանը ընտանիքում, ես կողմ եմ ժողովրդասիրությանը, ժողովրդին դաստիարակելու եւ կրթելու, նմանապես կողմ եմ երեխային սիրելու դաստիարակելու կրթելու, որ երբ չափահաս դառնա, ինքնուրույն ընտանիք կառավարելու շնորհք ու հմտություն ունենա: Անչափահաս ժողովրդի ժողովրդավարությունից առաջին հերթին ինքը անփորձ ժողովուրդն է տուժում:
    Միտքս հետեւյալն է, չկան վատ ժողովուրդներ, բայց կան դրածո գործակալ կամ պարզապես նույնիսկ սեփական ժողովրդի հանդեպ սիրո զգացմունք չունեցող հիվանդ կառավարիչներ եւ մենք պետք է առաջին հերթին մենք մեզ եւ բոլոր մոտիկ ու հեռու ժողովուրդներին աջացկենք ազատվել նման կառավարողներից, ժողովուրդներին իրար վրա քսի տալով էս հիվանդ կառավարողները հագեցնում են իրենց հիվանդ բարդույթավորված զգացմունքները կամ էլ պարզապես այլասերված էությունը:
    Ժողովուրդներ բոլոր երկրների, միացե՛ք:

  2. Armen says:

    Ներքին կյանքի վերաբերյալ՝ իմ կարծիքով կա նշանակալից տարբերություն պետությունների իշխանությունների միջև – երբ գոյություն ունի համակարգված ինստիտուցիոնալ կոռուպցիա իշխանության որոշած սխեմաներով և չափերով և մյուսը՝ որ չկա համակարգված կոռուպցիա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031