Այսօր Վանաձորում տեղացած ուժեղ սելաֆների հետեւանքով քաղաքի մի շարք փողոցներ դարձան անանցանելի: Լեռնային հեղեղների պատճառով հատկապես անանցանելի էին դարձել Մ6 միջպետական ճանապարհի Վանաձորի Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի տեղեկացմամբ՝ Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումների համատեղ ուժերով կատարում են մաքրման եւ հետեւանքների վերացման աշխատանքներ. «Լեռնային հեղեղներ են, քար ու փայտ լցվել էր ճանապարհը, հիմա անցանելի է, բակերինն էլ վաղը կհավաքենք».- ասաց համայնքի ղեկավարն ու պատասխանելով մեր այն հարցին, թե քաղաքում ինչպիսին է ջրահեռացումը, պատասխանեց. «Քաղաքի մի մասում երկրաշարժից հետո չկա համակարգ, բայց մեծ մասում նորմալ շահագործվում է: Հիմա նոր կառուցվող Աղայան փողոցում նոր ջրահեռացման համակարգ է կառուցվելու»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարները՝ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջի