Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 17։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 9-ին, ժամը 07:15-ին, մարվել՝ 08։05-ին։ Այրվել է մոտ 6 հա բուսածածկույթ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն