Այսօր Ռումինիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի յոթ շախմատիստուհիներ:
Առաջին տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը պարտության մատնեցին մրցակիցներին, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի արեց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը եւ Մարիամ Մկրտչյանը պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ