«Գնահատականներ ենք լսում, թե իշխանությունը փայլուն է կատարել այս կամ այն գործը։ «Փայլուն» գնահատական նախ գոյություն չունի։ Կա լավ, բավարար կամ անբավարար գնահատական։ Փայլո՞ւն էր ձեր կատարած աշխատանքը կամ փայլո՞ւն էր երկարատեւ բանակցային ժառանգության մսխումը, որ Ադրբեջանը չդրվեց կանխարգելիչ գործողությունների մեջ եւ պատերազմ սկսեց»,-ԱԺ նիստում այսօր դիմելով իշխող ՔՊ-ին՝ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա հարցադրում արեց․ «Փայլուն կերպով ռազմավարական դիրքերը, կետերը փայլեցրիք ու տվեցիք ադրբեջանցիներին»։
ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանն իր հերթին դիմեց Սեյրան Օհանյանին․ «Դուք պետք է բարդույդավորվեք մի շարք գործողությունների համար, որոնք եղել են ձեր՝ ՊՆ եղած ժամանակ։ Բանակի ալան-թալանի, բանակի վիճակի, զինվորների սննդի, հագուստի եւ մնացածի հետ կապված․․․քրեական գործեր կան»։ Ինչ վերաբերում է դիրքերը փայլեցնելուն, Հակոբյանը կոչ արեց նման կերպ չարտահայտվել․ «Ձեր դաշինքի ղեկավարն ինքն էր Հայաստանին մեղադրում պատերազմ հրահրելու համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ