Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը նվիրեց անմահացած հերոսներին

Օգոստոս 09,2021 19:45

Արտակարգ իրավիճակների նախարարության  Վանաձորի փրկարար ծառայության հրշեջ–փրկարար  Զորիկ Պողոսյանը սահմանեց համաշխարհային  եռակի ռեկորդ։ Նա 200 կգ  ծանրաձողը ուսերին , նստած դիրքով պահեց 7 վայրկյան, որից հետո բարձրացավ, 10 անգամ կքանստելով ու բարձրանալով։

Ի դեպ, 31-ամյա դյուցազունը նոր ռեկորդը սահմանեց Չարենացավանում կիրակի՝ օգոստոսի 8-ին կայացած մարզամշակութային միջոցառման ժամանակ, որը նվիրված էր Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Զորիկը իր ռեկորդը նվիրեց հերոսներին։ Նշեմ, որ Զորիկ Պողոսյանը ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն է, «Դյուցազնագրքի»  կրկնակի ռեկորդակիր։

Լուսանկարները տրամադրել է Զորիկ Պողոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031