«Ծառայել եմ Հոկտեմբերյանում, որն ուսումնական զորամաս է։ Երբ ինձ ուղարկել են Հորադիզ, իմ հայրը մահացել է։ Օրենքի բերումով, հաշվի առնելով, որ ես միակողմանի ծնողազուրկ եմ, ինձ վերադարձրել են նույն ուսումնական զորամասը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանի հարցադրմանն այն մասին, թե ինչպես է ստացվել, որ Ալեն Սիմոնյանը երեւանամերձ զորամասում է ծառայել՝ ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդդիմության՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու առաջարկի մերժմանը՝ Սիմոնյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ․ «Նա խնդրեց փոխանցել, որ բոլոր պատգամավորներիս էլ Արցախի հանձնաժողով է համարում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ