Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը բղավեց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր»․ Մամիջանյանը՝ 2008թ․ մարտի 1-ի մասին

Օգոստոս 09,2021 17:55

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը դիմեց Անդրանիկ Քոչարյանին եւ խնդրեց, որ ինչ կպատմի՝ դա էլ ներառի իր զեկույցներում՝ որպես մարտի մեկի գործով նախկին փաստահավաք խմբի ներկայացուցիչ։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք ՔՊ-ականներ այսօր խոսեցին մարտի մեկի դեպքերից եւ հիշատակեցին, որ բանակն օգտագործվել է քաղաքական նպատակներով՝ Հայկ Մամիջանյանը պատմեց, որ այդ ժամանակ եղել է Մյասնիկյանի արձանի մոտ որպես ցուցարար․ «Մի դրվագ հիշեցնեմ։ Երբ ձեր ներկայիս քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտավ արձանի շրջակայք, չգիտեմ, թե ձեզանից քանիսն էին այդ ժամանակ ներկա, որ հիմա այդպես բոցաշունչ ելույթներ եք ունենում մարտի մեկի մասին։ Ցուցարարները սկսեցին ծափահարել նրան։ Նա բարձր սկսեց բղավել՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր վերցրեք ու փայտեր․․․այդ քարերն ու փայտերը, պարոն Քոչարյան, կարող էին լինել տասը զոհերի պատճառ։ Մարտի մեկի մասին խոսելիս, պարոն Վահագն Ալեքսանյան, նկատի ունեցեք՝ դա այն ժամանակ էր, երբ դուք ԲՀԿ-ի համար էիք աշխատում, ուստի դժվար ներկա լինեիք եւ իմանայիք, թե ինչի մասին է խոսքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031