«Ինձ համար ամենակարեւոր հարցը հետեւյալը պետք է լիներ, թե ինչու էր պարոն Սիմոնյանը ծառայում հենց երեւանամերձ զորամասերից մեկում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զինծառայության վերաբերյալ այսօրվա նիստում եղած հիշատակմանը։
«Դա այն դեպքում, երբ այն ժամանակ իր ծառայությունը պետք է իրականացներ 150 կմ հեռու»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ