Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «շատ շուտով» նախագահի պաշտոնում իրեն կարող է այլ մարդ փոխարինել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Լրագրողների հարցին, թե ո՞վ է լինելու Բելառուսի հաջորդ նախագահը, Լուկաշենկոն պատասխանել է. «Ես ներաճել եմ այս երկրին, այս երկիրը՝ ինձ: Եվ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել՝ թոշակի գնալ կամ զբաղվել ինչ-որ այլ գործով: Դա չի նշանակում, որ ես բռնել եմ և կապտած մատներով այս աթոռից կկառչեմ: Ո՛չ: Ինձնից հետո մարդիկ կգան, նույնիսկ՝ շատ շուտով»:
Նա համարում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական ցնցումները ցույց տվեցին, որ երկրում կան 15-20 մարդիկ, որոնք արժանի են երկիրը ղեկավարել: Ըստ Լուկաշենկոյի, բոլոր այդ մարդիկ ինչ-որ մի ձև նման են իրեն. «Երկրի առջև իրենց հավատարմությամբ: Եվ ճնշող մեծամասնությունը նրանց ձայն կտա»:
Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով՝ ընտրություններում բոլորը հավասար կլինեն, բայց կհաղթեն «պրագմատիկ, նորմալ» մարդիկ: Նա վստահ է, որ ընդդիմությունը «հեռանկար չունի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ