«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով թիմակիցների մեկի հարցադրմանը, գնահատական հնչեցրեց, որ զինված ուժերի ներքաշումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է եւ այդ տեսանկյունից ԳՇ-ի նախորդ տարվա հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր։
Քոչարյանը կարծիք հայտնեց, որ միջին հրամանատարական օղակները համաձայն չեն եղել այդ հայտարարության հետ։ «Իսկ ստորագրած գեներալներին երբ հարցնում էի, թե այս ինչ եք ստորագրել, իրար վրա էին գցում»,-նշեց նա։
Խոսելով մարտի մեկի իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավվածության մասին՝ Քոչարյանը պնդեց․ «Բանակը մասնակցել է։ Արցախից 700 զինվոր է բերվել ՀՀ։ Որ ի՞նչ անեին։ Բանակի փեշերից կախվել չի կարելի, բանակը երկիրը պետք է պաշտպանի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ