ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում:
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թովմասյանը նշեց, որ հետեւում է ՀՀ ԱԺ աշխատանքներին եւ զարմացած չէ տեղի ունեցող գործընթացներից, թեեւ շատ երեւույթներ խորթ են մեր մշակույթին: Արցախի ԱԺ նախագահը շեշտադրել է ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաեւ նշանակալի է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Կարդացեք նաև
Ազգային ժողով