«Ի՞նչ եք պատրաստվում ստորագրել, որ ուզում եք կանխել ժողովրդի մուտքը ԱԺ, ժողովրդի ցասումը»,-«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ Քոչարյանից հետաքրքրվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նկատի ունենալով պետական պահպանության ծառայության՝ ԱԺ-ում իրականացվող ուժեղացված հսկողությունը։
«Տիկին Խամոյան, ժողովրդի ցասում որտե՞ղ եք տեսել։ Բաղրամյան փողոցում այս ցասումն ավարտական ուղեկից չունեցավ, խնդիրը դրա մեջ չի»,-վստահեցրեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա հորդորեց հիշել, թե ինչ կատարվեց նոյեմբերի տասին, երբ քաղաքացիների խմբերը ներխուժեցին ԱԺ։
Խամոյանը պնդեց հարցը՝ ի՞նչ կապ կա հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի եւ ԱԺ-ում աննախադեպ ուժեղացված ծառայության միջեւ․ «Ընդ որում, Արարատ Միրզոյանի հետ կապված դեպքը նոյեմբերին եղավ, մինչդեռ դրանից հետո անվտանգային այսպիսի միջոցառումներ չձեռնարկվեցին»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ոչ մի կապ չկա․ «Որեւէ մեկը որեւէ բան ձեր թիկունքում չի ստորագրելու, եւ, առհասարակ, ԱԺ թիկունքում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիան ԳԱԼՍՏՅԱՆԻ/Panorama.am