Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը «Buissup» կոնֆերանսի մասնակիցներին

Օգոստոս 09,2021 15:16

«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացել է Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի կազմակերպած՝ «Buissup» կոնֆերանսը, որին որպես բանախոս նաև հրավիրված էր Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կոնֆերանսին մասնակցում էր մոտ 300 երիտասարդ: Նրանք հնարավորություն են ստացել բացահայտելու Վիվա-ՄՏՍ-ի ընկերության հաջողության գաղտնիքներն ու ծանոթանալու ընկերության հիմնադրման և անցած ուղու պատմությանը:

Շուրջ 16 տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը գործում է հայաստանյան շուկայում՝ իր բաժանորդներին ապահովելով ոչ միայն հեռահաղորդակցության, այլև թվային համալիր ծառայություններով: Տարիների ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը գրանցել է թե՛ մի շարք հաջողություններ, թե՛ հաղթահարել դժվարություններ՝ կարողանալով կառուցել կենսունակ  ու օրինակելի ընկերություն:

«Առանց դժվարությունների անհնար կլիներ գրանցել հաջողություններ: 16 տարի շարունակ մեր ընկերությունը հանդիպել է տարատեսակ դժվարությունների, բայց այդ տարիները դարձել են կայուն ու աստիճանական աճի տարիներ՝ օգնելով կառուցել այն ընկերությունը, որի գործունեության ականատեսն եք այսօր»,- երիտասարդներին ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2020 թվականին՝ COVID-19 համավարակից ընդամենը մի քանի ամիս առաջ մենք փոխեցինք ընկերության կորպորատիվ տարբերանշանը՝ այպիսով շեշտադրելով ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը: Այսօր մենք գտնվում ենք թվային փոխակերպման փուլում և առաջարկում ենք շատ ավելին, քան բջջային ծառայություններ: Մենք առաջարկում ենք տարատեսակ հավելվածներ, փաթեթներ, ֆինանսավճարային  գործիքներ, կորպորատիվ լուծումներ, ամպային ծառայություններ: Մեծ պահանջարկ են վայելում հեռավար  աշխատանքի համար նախատեսված լուծումները»:

Յիրիկյանը ներկայացրել է մի շարք  գործիքներ, որոնք օգնում են ընկերությանը մշտապես մնալ առաջատարն այնպիսի մրցակցային ոլորտում, ինչպիսին տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաներն են:  «Մենք ստիպված ենք ձեռքը միշտ պահել զարկերակին: Այլ կերպ ասած՝ մենք չենք կարող շատ երկար մնալ մի կետում»:

«Երբ ասում եմ «Մենք», նկատի ունեմ Վիվա-ՄՏՍ-ի թիմը՝ ընտանիքը: Մեր ընկերության կարևոր ձեռքբերումը մարդիկ են՝ արժեք ստեղծող բանիմաց մասնագետներ ու թիմային խաղացողներ: Իմ թիմակիցները հասկանում են Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարական կարևորությունը երկրի տնտեսության համար և առաքելությունը՝ որպես կորպորատիվ մշակույթ տարածող ընկերություն», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Իր ելույթի ընթացքում Յիրիկյանն իր փորձով և գիտելիքով ոգևորել է երիտասարդ ապագա գործարարներին՝ հորդորելով հավատալ այն արժեքին, որը ցանկանում են ստեղծել և միշտ փորձել լինել նորարար:

«Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, իսկ նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ, ուստի այդ ճանապարհին կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ձեր միտքը պատրաստ համահունչ լինել այդ փոփոխություններին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար տեխնիկական գիտելիքը հաճախ բավարար չէ: Աշխատե՛ք ձեր ինքնության ու մասնագիտական զարգացման ուղղությամբ, ձեռք բերեք առաջնորդելու կարողություն և հավատարիմ մնացեք ձեր արժեքներին»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանում գործարարության ոլորտը տարեցտարի էլ ավելի է գրավում երիտասարդների ուշադրությունը և այսպիսի կոնֆերանսները հիանալի հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ բացահայտելու և կերտելու բիզնեսի  հաջողության իրենց բանաձևը:

 Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031