Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների տարբեր դրույթների իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ