Իշխող խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-ում լրագրողների աշխատանքի հետ կապված նոր կարգավորումների մասին Aravot.am-ին տված հարցազրույցում ասել էր, թե տպավորություն է, որ որոշ լրագրողներ գոտիները կարող են հանել եւ շենքը պայթեցնել:
Իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցնում է, որ իր վերաբերմունքը չի կարող լրագրողների նկատմամբ բացասական լինել, քանզի ինքն էլ է եղել լրագրող եւ լավ գիտի այդ աշխատանքի բարդությունն ու պատասխանատվությունը:
Լրագրողները հիշեցրին ութ տարվա վաղեմության մի դեպք, երբ իր լրագրող աշխատելու տարիներին, խորհրդարանի նիստերի դահլիճում`այլ լրագրողների հետ, «գազային» պայմանագրի առիթով խորհրդարանի դահլիճում ակցիա արեցին եւ հետաքրքրվեցին`արդյոք հայրենիքին վերաբերող հարցերը պակա՞ս կարեւոր են, քան գազային պայմանագրերին վերաբերվող հարցերը: Իշխող ուժի ներկայացուցիչն ասաց, որ ժամանակին այդ ակցիան շատ է քննարկվել, կարծիքները բաժանվել են երկու մասի`արդյոք լրագրողը կարող էր նման բան անել, արդյոք նա այդ պահին իբրեւ լրագրո՞ղ էր գործում, թե՞ քաղաքացի էր եւ ասաց, որ հարգում է բոլոր կարծիքները. «Ինչ վերաբերվում է հայրենիքին վերաբերվող հարցերին, այդ հարցը նույնպես հայրենիքին էր վերաբերվում եւ այդ ժամանակ, ես, որպես քաղաքացի, դիրքորոշում էր հայտնել»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը նկատեց, որ այդ դեպքից հետո, ակցիայի մասնակից լրագրողները չզրկվեցին ԱԺ հավատարմագրից, միայն ԱԺ դահլիճ լրագրողների մուտքը արգելվեց, իսկ լուսանկարիչ Լիլիան Գալստյանն, որը հասանելի վայրում նկարահանել էր, զրկվել է հավատարմագրից` իշխանությանը ոչ հաճելի լուսանկարներ անելու համար: Սարգիս Խանդանյանն ասաց, որ ինքն այն ժամանակ գործող կանոնները չի խախտել, իսկ այժմ եղել է ԱԺ պահպանության ռեժիմի փոփոխություն, որը խախտվել է եւ պատժամիջոց է կիրառվել:
Նա չի կարծում, որ լրագրողների աշխատանքը սահմանափակելու քաղաքական որոշում է կայացվել, ամենը բացատրում է անվտանգության ռեժիմի փոփոխությամբ եւ ըստ այդմ նաեւ լրագրողների աշխատանքի կանոնակարգմամբ:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ