Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման բան լիներ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինձանից քարը քարին չէին թողնի»․ Անդրանիկ Քոչարյան

Օգոստոս 09,2021 13:54

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանն Անդրանիկ Քոչարյանին խնդրել մեկնաբանել մամուլում առկա տեղեկություններն իր նախորդ ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ։ «Երբ դուք ստանձնել էիք աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը, երկու խնդիր կար՝ կազմակերպություններից մեկից տրամադրված վերամբարձ կռունկների հետագա ճակատագիրը՝ ձեր պաշտոնավարումից հետո, եւ մեծ չափի գյուղտեխնիկան ու շինանյութը, որոնք ըստ մամուլի, այդպես էլ չեն հայտնվել Գյումրիում, այլ հայտնվել են արտերկրում»։

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ եթե նախորդ իշխանությունները նման բան իմանային, իրենից քարը քարին չէին թողնի, չէին թողնի, որ ինքը հանգիստ ապրի, մարտի մեկի փաստահավաք խմբի զեկույցներ ներկայացնի․ «Այդ վերամբարձ կռունկները հաստատ Բաղրամյան պողոտայում չեն․․․եթե սահման են հատել, թող իրավապահները զբաղվեն ու հասկանան՝ տելեգրամյան ալիքների նյութե՞ր են դրանք, սին հաղորդումնե՞ր են։ Ավելին, աղետի գոտում աշխատելու ժամանակ հայտնաբերել ենք շատ թաքցված բիտում եւ շինտեխնիկա, որն օգտագործել ենք աղետի գոտու, բանակի համար։ Ուստի այդ տելեգրամային շահարկումները․․․․եթե նման բան լիներ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռքից բաց չէին թողնի այդ հնարավորությունը»։

Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Խնդրում եմ քաղաքական շինծու գործեր հարուցելու ձեր քաղաքական թիմի հետագիծը չտարածել մեր վրա․ ես ձեր անմեղության կանխավարկածը չեմ խախտել, այլ հարց եմ տվել։ Մի կիլո խնձորի մասին չի խոսքը, այլ ահռելի քանակի տեխնիկայի։ Այդ տեխնիկան ու ամրանները հասե՞լ են աղետի գոտի։ Ունե՞ք տեղեկություն՝ ձեր գործառույթի իրականացման ավարտին այդ ամենը եղե՞լ է ՀՀ սահմաններում։ Դուրս բերվե՞լ է»։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ գտնվել են ՀՀ տարածքում, իսկ եթե դուրս են տարվել կամ եթե ինքը մասնակցություն ունի դրան, իրեն արդեն պատասխանատվության ենթարկած կլինեին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031