Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքի կալանավորված համայնքապետերի հարցով ՍԴ դիմում կներկայացվի. Արամ Վարդեւանյան

Օգոստոս 09,2021 13:38

Եթե ոչ այսօր, ապա վաղը «Հայաստան» դաշինքի անդամ Սյունիքի կալանավորված համայնքապետերի հարցով ՍԴ դիմում է ներկայացվելու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Դիմումն արդեն իսկ պատրաստ է`պատգամավորի անձեռնմխելիության վերաբերյալ: Ի լուր դատախազության` նաեւ մի հետաքրքիր բան ասեմ, որը այդ ամենից տեղյակ լինելով հանդերձ, ցավալիորեն չէր արձագանքել. հուլիսի 20-ին, ներկայացվել էր դիմում`պատգամավորներից մեկի նկատմամբ, ով որ դեռ, իհարկե, լիազորությունները չէր ստանձնել, քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ: ԿԸՀ-ն վերադարձրել է այդ միջնորդությունը`հիմքով, որ այլեւս պատգամավորի թեկնածուի կարգավիճակ առկա չէ եւ այդ հարցի լուծումը դուրս է ԿԸՀ իրավասությունից: Բայց ՀՀ դատախազության համար այս պարզ ճշմարտությունը` ԿԸՀ-ի արձանագրած կարգավիճակների փոփոխությունը, դեռ հասկանալի չէ»,- ասաց Արամ Վարդեւանյանը: Փաստորեն, ըստ Արամ Վարդեւանյանի, այդպիսով հնարավոր չէր հաղթահարված համարել անձեռնմխելիությունը:

«Սա իրավական աբսուրդի բարձունքներից մեկն է, որը, կարծում եմ, դեռ երկար ժամանակ, որեւէ պաշտոնյա չի կարող հաղթահարել»,- ասաց Արամ Վարդեւանյանը`հավելելով, որ առնվազն վստահ է, որ Սյունիքի համայնքապետերի կալանավորումները վերացվելու են, նրանք լինելու են ազատության մեջ, ինքը ոչ մի վայրկյան չի կասկածում եւ իրավական այս ամենաթողությունն էլ իր ավարտն ունենալու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031