Օգոստոսի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։
Քննարկվել է հիմնականում բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ քաղաք մտնող ջրի ծավալների կտրուկ կրճատման հետևանքով առաջացած իրավիճակը։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ բնակչության համար կենսական կարևորություն ներկայացնող ջրի խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցումներ։
Խորհրդակցությանը մասնակցել են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Կարդացեք նաև
Արցախի Անվտանգության խորհուրդ