Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի մեր հայրենակիցներն առարկայորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն է գումարվել Արցախի շահերի պաշտպանության օրակարգով 

Օգոստոս 09,2021 12:20

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 7-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների առցանց խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցել են Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամները, Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների, ավելի քան 30 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի պատասխանատուները և ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցական ժողովի հիմնական օրակարգը վերաբերել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից Արցախի շահերի պաշտպանությանը։ Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակը և անցած ամիսների զարգացումները՝ կատարվել են քաղաքական առաջնահերթությունների հստակեցումներ ու մարտավարական ճշգրտումներ, որոնք միտված են շուրջ մեկ տասնյակի հասնող ուղղություններում, իրազեկման (լոբբիստական) գործիքակազմի համալիր կիրառությամբ առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու օրինական շահերը։

Որոշում է կայացվել առաջիկա ամիսների ընթացքում նոր թափ հաղորդել Արցախի շահերի պաշտպանությանը՝ այդ թվում Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչմանը, միջազգային հարաբերությունների շեշտակի ընդլայնմանը։ Նպատակադրված աշխատանք է կատարվելու նաև Արցախում հասունացած մարդասիրական (հումանիտար) ճգնաժամի հաղթահարման, բռնազավթված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության, ռազմագերինների և քաղաքացիական պատանդների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ադրբեջանաթուրքական տեղեկատվական սադրանքների չեզոքացման ուղղություններով։

Ներկայումս, առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցներն առարկայորեն պետք է զգան համայն հայության զորակցությունը՝ ստեղծված ծանրագույն իրավիճակի հաղթահարման և առավել, քան 30 տարի առաջ սկսված ազգային ազատագրական պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031