Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում կորոնավիրուսով վարակման թռիչքաձև աճ է գրանցվել. դեպքերի 20-30 տոկոսը բաժին է ընկնում «Դելտա» շտամին

Օգոստոս 09,2021 10:27

JAMnews. Վրաստանում արդեն գրեթե ազատ տեղեր չկան հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով, արագ աճում է նաև վարակված երեխաների թիվը, օգոստոսի 6-ին հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն․ «Ռեսուրսները գնալով պակասում են։ Պետք է նաև հաշվի առնել, որ բժիշկները խիստ հոգնած են, նրանք այս ռեժիմով աշխատում են արդեն ավելի քան մեկուկես տարի։ Հույսս հասարակության ողջամտությունն է և այն, որ մարդիկ կսատարեն բժիշկների ջանքերն ու կհետևեն կանոններին՝ սեփական վարակումը կանխելու համար»։

Վերջին տասն օրում նկատվում է «Դելտա» շտամով վարակման քանակի ոչ թե հետևողականորեն, այլ թռիչքաձև աճ, օրական վարակվում է շուրջ 4 000 մարդ, ասել է Թիկարաձեն։

Նա ծայրահեղ կարևոր է համարել բնակչության զանգվածային պատվաստումը։

Օգոստոսի 6-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 780 նոր դեպք, ևս 30 մարդ է մահացել։ Վրաստանում վարակից մահացածների թիվը գերազանցել է 6 հազարը։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանում վարակման դեպքերի 20-30 տոկոսն այսօր բաժին է ընկնում «Դելտա» շտամին, և այս թիվը դեռ աճելու է։

Հուլիսի սկզբին առողջապահության նախարարությունը զգուշացնում էր, որ Վրաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի համավարակի չորրորդ լուրջ ալիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031