Երեկ՝ օգոստոսի 7-ին, ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Գևորգ Գալստյանը, ով կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, ոստիկանություն է բողոքով ներկայացել նաև թաղապետի տեղակալը, ով ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Մեխ» մականվամբ։ Վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել է, որ մինչ Գ. Գասպարյանի կողմից մի քանի «մուշտի ուտելը», ինքը հեռախոսով վիճաբանել է նրա հետ և սեռական բնույթի հայհոյանք է տվել, ինչի համար էլ Գ. Գասպարյանը հետո նրան տեսել ու «քոթակել է»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում