Երգիչ Անդրեի ֆեյսբուքյան գրառումը
Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ… Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին…
Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից։ Ցավդ տանիմ, Արցախ…
Հ.Գ․ Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան… Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է պատերազմի ժամանակ զոհված տղաներից մեկի հայրը Ստեփանակերտում պատռում Անդրեի համերգի պաստառը։