Մեսրոպ Առաքելյանի «Առաքելություն» կուսակցությունը, որը 2018-ի ընտրություններին ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեց ընտրություններին՝ ձեւավորելով «Իմ քայլը» խմբակցությունը, եւ ունեցավ պատգամավորական ու Երեւանի ավագանու մի քանի մանդատ, իսկ Մեսրոպ Առաքելյանը զբաղեցրեց վարչապետի խորհրդականի պաշտոնը, 2020-ի նոյեմբերի 20-ին էլ նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իսկ 2021-ի ապրիլին ազատվեց պաշտոնից, որպեսզի մասնակցի ԱԺ ընտրություններին, սակայն ինչ-ինչ խնդիրներ խանգարեցին, մեր տեղեկություններով, շուտով ռեբրենդինգի կենթարկվի, անգամ անունը կփոխվի։ Բանն այն է, որ կուսակցությանը հովանավորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, եւ դա նրա պահանջն է։
Առաջիկա քաղաքական պրոցեսը, որին կուսակցությունը պատրաստվում է մասնակցել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններն են, որին կմասնակցեն միասնական սոցիալական ծառայության Վանաձորի բաժնի ղեկավար Արմեն Այվազյանի թեկնածությամբ։ Կուսակցության նոր անվանումը կլինի «Ապրելու երկիր»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում