Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի աշխատանքին հետեւողները շատ մեծ պահանջներ ունեն այս մարմնից՝ չարդարացված պահանջներ․ «Հրապարակ»

Օգոստոս 07,2021 10:30

Քննադատության եւ մանրախնդրության, բանավեճի ու հայհոյախոսության, առողջ հակադրման եւ հիվանդագին յազվության միջեւ երբեմն սահմանը շատ նուրբ է, եւ շատերն այդ սահմանը չեն գիտակցում։ Եվ մեկ էլ տեսնում ես՝ ընդդիմադիր հայացքներով մեկը դառնում է անտակտ ու գռեհիկ հայհոյախոս, իսկ տեղին քննադատությունը վերածվում է ձվի մեջ մազ ման գալու։ Այս անցումները հատկապես նկատելի են խորհրդարանում, որտեղ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները ստիպված են նստել նույն դահլիճում, աշխատել միմյանց հետ եւ երբեմն էլ ողջամիտ համաձայնությունների գնալ, որ ԱԺ-ն կրկեսի չվերածվի։

Այս օրերին խորհրդարանի աշխատանքին հետեւողները շատ մեծ պահանջներ ունեն այս մարմնից, ես կասեի՝ չարդարացված պահանջներ։ Որովհետեւ մի կողմից պարզ է, որ որքան էլ մեծամասնության ներկայացուցիչները հոխորտան ու պոռոտախոսեն, իրենք երկրում ոչինչ չեն որոշում։ Եվ օդում կախված են մնում այն կասկածները, որ տիկնիկավարը, որը նստած է կառավարության շենքում, շուրջօրյա կառավարում է իրականացնում, եւ Իրանի նախագահի ինաուգուրացիայի ժամանակ հեռախոսի մեջ խորասուզված լինելն էլ գուցե դրա վկայությունն է։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031