Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի բան չի փոխվել, ընդամենը՝ իշխանության դեմքերը, իսկ բովանդակությունը նույնն է՝ պաշտոններ՝ անձերի համար․ «Ժողովուրդ»

Օգոստոս 07,2021 10:20

Դեռեւս 2016 թվականի փետրվարին, երբ խորհրդարանում կառուցվածքային փոփոխության նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանուն անձերի որոշվում է նախարարությունները բաժանել, որ արդյունքում իրենց թիմակիցները պաշտոններ ստանան:

Երեկ նույն տրամաբանությամբ Փաշինյանի իշխանությունը բաժանեց ԱԺ երկու հանձնաժողովները` Առողջապահությունն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի՝ հանուն նրա, որ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պաշտոն ունենա: Մինչդեռ, Փաշինյանը 2016-ին իր ելույթում նշել էր, թե ժողովրդի պահանջն ի կատար է ածվում, եւ ՏԿ-ն անջատվում է ԱԻ-ից, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլեւ պաշտոնից չազատել Արմեն Երիցյանին:

Այսպիսով, փաստորեն, ոչ մի բան չի փոխվել, ընդամենը՝ իշխանության դեմքերը, իսկ բովանդակությունը նույնն է՝ պաշտոններ՝ անձերի համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031