Երեկ առավոտյան Զոլաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիմել է ոստիկանություն:
Aravot.am-ի տեղեկություններով, Զոլաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մ. Մ-ն ոստիկանության Մարտունու բաժնում օգոստոսի 5-ին հաղորդում է տվել, որ նույն օրը առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում նույն համայնքի բնակիչ Ա. Ս.-ն եւ նույն համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ փակել են համայնքապետարանի մուտքը եւ խոչընդոտում են իր մուտքը համայնքապետարան, ինչի արդյունքում խաթարվել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը եւ չի կարողանում իրականացնել իր գործառութային պարտականությունները:
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, նախապատրաստվում են նյութեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ