Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի», «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում

Օգոստոս 06,2021 23:33

ԱԺ մշտական հանձնաժողովներից 9-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները

Օգոստոսի 6-ին խորհրդարանը քննարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցը: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձեւով: Նշված բանաձեւի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվել է հետեւյալ համամասնությամբ:

9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Պետական-իրավական հարցերի», «Պաշտպանության եւ անվտանգության հարցերի», «Արտաքին հարաբերությունների», «Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի», «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի», «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի» եւ «Առողջապահության հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:

Սեյրան Օհանյանի ներկայացմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի «Տնտեսական հարցերի», «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի»,  «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի» մշտական հանձնաժողովների կազմերում:

Հարցի քննարկումը Ազգային ժողովը կշարունակի օգոստոսի 9-ին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031