Զոլաքարի համայնքապետի պաշտոնակատարը դիմել է ոստիկանություն համայնքապետարանին պատկանող ավտոմեքենան հայտնաբերելու:
Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 5-ին Զոլաքարի համայնքապետի պաշտոնակատար Մ. Մ-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նույն համայնքապետարանին պատկանող, պետական գույք հանդիսացող «Լեքսուս» 606 LL 70 ավտոմեքենան համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները դիտավորյալ չեն ներկայացնում եւ գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն չկա: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ