Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին:
Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին:
Օգոստոսի 5-ին Սուրեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 2-րդ և 7-րդ կետերով, 117 հոդ. և 147 հոդ. 1-ին մասով և որոշում է կայացվել վերջինիս հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանի ֆեյսբուքյան էջում հայտնել էր. «Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ»: